Լրահոս

27.07.2021 16:20


ՀՀ-ում հուլիսի 28-ին սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանի նվազում է 6-8 աստիճանով

ՀՀ-ում հուլիսի 28-ին  սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանի նվազում է 6-8 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր, հուլիսի 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 29-ին, 31-ին, հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ։

Այս խորագրի վերջին նյութերը