Լրահոս

28.07.2021 08:49


Արզնի ձորում բախվել են Hyundai-ն ու ЗИЛ 130-ը. կան վիրավորներ. մինչ ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները տարել էին

Արզնի ձորում բախվել են Hyundai-ն ու ЗИЛ 130-ը. կան վիրավորներ. մինչ ոստիկանների ժամանումը, Hyundai-ի վրայից համարանիշները տարել էին

Հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Արզնի ձորում՝ «Հաճընի Ձոր» հանգստյան գոտու դիմաց, բախվել են Ֆանտան գյուղի բնակիչ, 36-ամյա Անդրանիկ Ալթունյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Սահակյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորներ, Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 67-ամյա Վիտալիկ Բազյանն ու 72-ամյա Վլադիկ Բազյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո այնտեղից տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն ճանապարհային ոստիկանների հորդորով՝ համարները, որոնք էին՝ 30 OC 011, մի երիտասարդ բերեց և դրեց վթարված ավտոմեքենայի կողքին: Դեպքի վայր էր ժամանել նաև Ֆանտանի գյուղապետը:

Այս խորագրի վերջին նյութերը