Լրահոս

28.07.2021 09:10


Էջմիածնում տղամարդը խանութում հարձակվել է աշխատակցուհու վրա, դաժան ծեծի ենթարկել ու հափշտակել մոտ 3 մլն դրամ

Էջմիածնում տղամարդը խանութում հարձակվել է աշխատակցուհու վրա, դաժան ծեծի ենթարկել ու հափշտակել մոտ 3 մլն դրամ

Այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներվ էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին, բայց իմացանք, որ ներսում, երբ ճիվաղը հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:

Ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ:

Տղամարդը այնուամենայնիվ կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար:

Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է 2-3 մլն դրամ:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը