Լրահոս

29.07.2021 11:19


Երևանում՝ Աճառյան փողոցում, բախվել են Mercedes-ն ու Honda Fit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է

Երևանում՝ Աճառյան փողոցում, բախվել են Mercedes-ն ու Honda Fit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է

Այսօր, հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Աբովյանի վարած Honda Fit մակնիշի և 23-ամյա Վահե Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով Honda Fit-ը գլխիվայր շրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը