Լրահոս

29.07.2021 18:24


Հարթաշենի բնակիչների 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են

Հարթաշենի բնակիչների 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են

Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրի բնակիչների պատկանող 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուն երեկ գիշերն անցել է Սև լճի հարակից տարածք, որն այս պահին, ինչպես ասաց վարչական ղեկավարը, չեզոք գոտի է, և հարևանությամբ այժմ տեղակայված են ադրբեջանական զորքերը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը։

«Բանակային կորպուսի հրամանատարության ջանքերով՝ այսօր 17։00-ի դրությամբ այդ 31 խոշոր եղջերավոր անասունները վերադարձվել են իրենց տերերին»,-հայտնեց նա։

Խաչատրյանը նշեց նաև, որ այս պահին ևս 10 խոշոր եղջերավոր անասուն կորած է, և մառախուղի պատճառով դժվարանում են գտնել, սակայն դեռևս հստակ չէ՝ արդյոք անասուններն անցե՞լ են Սև լճի տարածքի այն հատված, որտեղ այժմ ադրբեջանական զորքերն են տեղակայված, թե՞ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը