Լրահոս

31.07.2021 14:16


Վանաձորում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 30-ին, ավոտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 5 հասցեի դիմաց բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ 71-ամյա Գեվիկ Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Դերենիկ Պողոսյանի վարած մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը «ձախ ազդոկսրի ստորտամբիոնային, բեկորային փակ կոտրվածք» ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը