Աշխարհ

31.07.2021 21:49


«Պարո՛ն, ձեր ծնոտին ինչ-որ բան կա»․ Բայդենն առցանց հանդիպման ժամանակ տհաճ իրավիճակում է հայտնվել (տեսանյութ)

«Պարո՛ն, ձեր ծնոտին ինչ-որ բան կա»․ Բայդենն առցանց հանդիպման ժամանակ տհաճ իրավիճակում է հայտնվել (տեսանյութ)

Նախօրեին առցանց հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տհաճ իրավիճակում է հայտնվել։

Ինչպես մանրամասնում է New York Post-ը, մի խումբ նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարի ծնոտին ուտելիքի մնացորդ է եղել, որի մասին Բայդենի օգնականը ստիպված է եղել տեղեկացնել գրավոր հաղորդագրությամբ։

«Պարո՛ն, ձեր ծնոտին ինչ-որ բան կա»,-գրված է եղել թղթի վրա, որը Բայդենի օգնականը փոխանցել է նրան։

Ընդ որում, տեսախցիկները կարողացել են ֆիքսել հաղորդագրությունը, որը կարդալուց հետո Բայդենը ձեռքով մաքրել է իր ծնոտին մնացած ըստ երևույթին ձվի դեղնուցի կտորը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը