Աշխարհ

02.08.2021 18:15


Էրդողանը կողմ է արտահայտվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեության ակտիվացմանը` նախագահների մակարդակով

Էրդողանը կողմ է արտահայտվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեության ակտիվացմանը` նախագահների մակարդակով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու անդրադարձել տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ընթացքում Էրդողանը երախտագիտություն է հայտնել վրացի վարչապետին Թուրքիայում տարածվող անտառային հրդեհների հետ կապված աջակցության համար և ընդգծել, որ նման իրադարձությունների ֆոնին Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունն ավելի մեծ նշանակություն է ստանում:

Էրդողանն ընդգծել է, որ Վրաստանն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման գործում: Թուրք նախագահը հույս է հայտնել, որ կակտիվանա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեությունը, որը հաջուղությամբ իրականացվում է նախարարների և պատգամավորների, ինչպես նաև երկրների ղեկավարների կողմից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը