Աշխարհ

03.08.2021 20:40


Յակուտիայում անտառային հրդեհների հետևանքով օրը ցերեկով արևն «անհետացել» է (տեսանյութ)

Յակուտիայում անտառային հրդեհների հետևանքով օրը ցերեկով արևն «անհետացել» է (տեսանյութ)

Յակուտիայում մոլեգնում են անտառային հրդեհները: Որոշ շրջաններում զրոյական տեսանելիություն է, արևը անհետացել է թանձր ծխի շերտի հետևում, հայտնում է ТСН-ն:

Տեղի բնակիչների տեղադրած կադրերում երևում է, որ ամեն ինչ պատված է սև ծխով, իսկ երկնքից մոխիր է թափվում:

Զրոյական տեսանելիության պատճառով հրդեհի մարումը դադարեցվել է մի քանի տարածքներում, քանի որ օդանավերը չեն կարողացել երկինք բարձրանալ:

Նշվում է, որ Յակուտիայում արդեն այրվել է ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ, և հրդեհները չեն դադարում: Տարածաշրջանում գրանցվել են կրակի նոր օջախներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը