Լրահոս

21.06.2011 15:08


ՀՀ ԱԺ պատգամավորն Իլյա 2-րդի հայտարարությունը դիտարկում է որպես Վրաստանի հակահայ քաղաքականության մասնիկ

ՀՀ ԱԺ պատգամավորն Իլյա 2-րդի հայտարարությունը դիտարկում է որպես Վրաստանի հակահայ քաղաքականության մասնիկ

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2–րդի հայտարարությունը, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երիտասարդ մարդ է, և, հավանաբար, ավելի շատ փորձ ձեռք բերելու կարիք ունի, համարում է Հայաստանի նկատմամբ Վրաստանի դիրքորոշման արտահայտություն:

-Իլյա 2-րդն իր կարծիքն ու տպավորությունն է արտահայտել ըստ երույթին: Բայց ես միշտ վերապահումով եմ մոտենում վրացական կողմի թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանությունների, թե՛ քաղաքական, հասարական գործիչների, վերլուծաբանների կարծիքներին, որովհետև հատկապես վերջին շրջանում դրանք իրենց մեջ մշտապես ինչ-որ չափով, երևացող, թե աներևույթ, հակահայկական տարրեր են պարունակում: Հետևաբար, ես սա դիտարկում եմ ընդհանուր այդ հակահայկական մոտեցման միտումի մեջ, և կարծում եմ, որ դա ձևակերպված քաղաքականություն է: Դա այսօր ՀՀ-ի հանդեպ վարվող Վրաստանի քաղաքականության մի մասնիկն է: Դա առանձին վերցրած Իլյա 2-րդի դիրքորոշում չէ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Շիրակ Թորոսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը