Աշխարհ

04.08.2021 19:45


Վրաստանում զգուշացնում են ջերմաստիճանի բարձրացման պատճառով հրդեհների վտանգի մասին

Վրաստանում զգուշացնում են ջերմաստիճանի բարձրացման պատճառով հրդեհների վտանգի մասին

Տեղեկացնենք, որ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ Վրաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ինչը մեծացնում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը, ասված է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ:

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրակ չվառել գյուղատնտեսական նշանակության հողերում, անտառի կամ դաշտի մերձակայքում և հրդեհները չմատնել անուշադրության:

Հիշեք, որ կենցաղային աղբը կարող է ինքնահրդեհվել, այսպիսով՝ չաղտոտեք շրջակա միջավայրը:

Ծխացման կամ հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացրեք ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման 112 կենտրոնին»,-հայտնել են նախարարությունից:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը