Լրահոս

05.08.2021 14:04


Իջևանում դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված անձը փորձել է թալանել վարկային կազմակերպությունը

Իջևանում դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված անձը փորձել է թալանել վարկային կազմակերպությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 4-ին դիմակավորված ու նռնակի նմանվող առարկայով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, նռնակի նմանվող առարկայով մուտք է գործել Իջևան քաղաքում գործող վարկային կազմակերպություններից մեկի մասնաճյուղ և աշխատակցին սպառնալով պահանջել գումար։

Մասնաճյուղի աշխատակիցը կարողացել է ճիշտ կողմնորոշվել և սեղմել է ահազանգման ոտնակը, ինչը նկատել է դիմակավորվածը, որից հետո դիմել է փախուստի։

Կատարվածի մասին ոստիկանությունում արդեն հաղորդում է ներկայացվել գիշերային գանձապահի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը