Մեկնաբանություն

09.08.2021 14:14


«Նիկոլը» հայհոյա՞նք է

«Նիկոլը» հայհոյա՞նք է

Խորհրդարանի մանդատային մեծամասնությունն իրար է խառնվում «Նիկոլ» բառը լսելուց։ Նրանք նեղվում են այն ժամանակ, երբ անունից հետո չի հնչում ազգանունը՝ համարելով դա էթիկայի խախտում կամ վիրավորանք։ Եվ դա այն դեպքում, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական փուլում պաստառներ էր փակցրել, որոնց վրա Նիկոլի նկարն էր, ՔՊ-ի քվեաթերթիկի համարը, «Նիկոլ» բառը և «Ապագա կա ապագա» կարգախոսը։ Ազգանունը չկա։

Փաստորեն ստացվում է, որ մանդատային մեծամասնությունը ժողջանի համար վարչապետի աթոռը զբաղեցնողին ներկայացնում է որպես Նիկոլ, այսինքն՝ «սվոյ», ժողովրդական, հասարակ, բայց նեղվում է, երբ առանց ազգանվան է հնչում նրա անունը ԱԺ-ում։

Մանդատային մեծամասնությունը կրծքով և մարմնի այլ մասերով պաշտպանում է Նիկոլին՝ նրա անունից հետո ազգանունը չլսելուց հետո գրգռվելով։

Մենք ընդունում ենք, որ «ՆԻկոլ» բառը 44-օրյա պատերազմից հետո նույնացվում է վատ բանի հետ և այդ բառն օգտագործելուց առաջ պետք է հետաքրքրվել, թե արդյոք տարածքում կա՞ն կանայք ու երեխաներ՝ անհարմար իրավիճակից խուսափելու համար։ Մենք նաև ընդունում ենք, որ նրա անունը հնչեցնելը էթիկայի կանոնների խախտում է, բայց խոսքի հասցեականությունն ապահովելու համար երբեմն ստիպված ես լինում տալ անուններ, ինչն անում են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները։ Մանդատային մեծամասնությունը, սակայն, գտնում է, որ Նիկոլին Նիկոլ ասելը վատ բան է։

Ստեղծված իրավիճակից ելքը կարող է լինել «ՆԻկոլ» բառի փոխարեն «դա», «սա» և նմանատիպ այլ դիմելաձև օգտագործելը։ Եթե նիկոլենք այլ տարբերակ գտնեն, ապա կարող են դրա մասին հրապարակավ հայտարարել, թե չէ անհարմար բան է ստացվում։ Ստացվում է, որ «Նիկոլ» բառը հայհոյանք է, իսկ խորհրդարանում չի կարելի հայհոյանք հնչեցնել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը