Աշխարհ

16.08.2021 20:12


Քաբուլի օդանավակայանից բոլոր առևտրային չվերթերը դադարեցվել են

Քաբուլի օդանավակայանից բոլոր առևտրային չվերթերը դադարեցվել են

Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առևտրային չվերթերը դադարեցվել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաև բովանդակում Է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում:

Flightradar24 պորտալը նաև հայտնում Է, որ տարբեր ավիաընկերությունների՝ Նյու Դելի ուղևորվող երկու չվեթեր, որոնց ուղին պետք Է անցներ Աֆղանստանով, փոխել են երթուղին՝ շրջանցելով այդ երկիրը:

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը