Աշխարհ

17.08.2021 14:22


Ալիևներն այցելել են Քարվաճառ և Քաշաթաղ, մասնակցել Բերձորի միջազգային օդանավակայանի հիմնարկեքին

Ալիևներն այցելել են Քարվաճառ և Քաշաթաղ, մասնակցել Բերձորի միջազգային օդանավակայանի հիմնարկեքին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան երկուշաբթի այցելել են Արցախի՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ տանցած Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ, գրում է minval.az-ը:

Նրանք մասնակցել են Մռավի լեռնաշղթայում (Մուրովդաղ) կառուցվելիք թունելի հիմնարկեքին, ծանոթացել Քաշաթաղի փոքր հիդրոէլեկտրակայանում իրականացվող աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել «Քելբաջար» 110/35/10 կիլովոլտ հզորությամբ ենթակայանի բացումը:

Այցի ընթացքում Ալիևը մասնակցել է նաև Քարվաճառճ-Բերձոր մայրուղու վրա կառուցվելիք թունելի, ինչպես նաև Բերձորի միջազգային օդանավակայանի հիմնարկեքին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը