Աշխարհ

17.08.2021 17:56


Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Լյովա Գևորգյանը եզրափակիչում է։ Տեղեկանում ենք ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

«Լյովա Գևորգյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին` Այդին Այմադովին։ Գևորգյանը Ահմադովին հաղթել էր նաև այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում»,-նշված է գրառման մեջ, որին կից նաև տեսանյութ է հրապարակվել։

Ի դեպ, Հայաստանը ներկայացնող մեկ այլ ըմբիշ` Մանվել Խնձրցյանը, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը