Աշխարհ

20.08.2021 20:34


Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ՙԱնադոլու՚ լրատվական գործակալությունը:

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ:

Օգոստոսի 11-ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են սելավներ, սողանքներ և ջրհեղեղներ:

Այս խորագրի վերջին նյութերը