Աշխարհ

21.08.2021 19:25


Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել Թուրքիայի հետ սահմանին

Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:

«Մենք չենք կարող պասիվ սպասել հնարավոր հետևանքներին: Մեր սահմաններն անձեռնմխելի կմնան»,-ասել է Հունաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Թուրքիան եվրոպական երկրներին կոչ էր արել հոգ տանել աֆղան միգրանտների մասին:

Այս խորագրի վերջին նյութերը