Աշխարհ

23.08.2021 14:41


Ադրբեջանում կրկին անտառային հրդեհ է բռնկվել. կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռ է ներգրավվել (տեսանյութ)

Ադրբեջանում կրկին անտառային հրդեհ է բռնկվել. կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռ է ներգրավվել (տեսանյութ)

Ադրբեջանում անտառային հրդեհներ են բռնկվել Լերիկի շրջանի Սորու գյուղի մոտակայքում: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները շարունակում են կրակի մարման աշխատանքները:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Պետական հակահրդեհային ծառայության մեկ ուղղաթիռ, ինչպես նաև Քաղաքացիական պաշտպանության զորքերը, Հարավային տարածաշրջանային կենտրոնի համապատասխան ուժերը, Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության անտառատնտեսության կենտրոնի աշխատակիցները, ավիացիոն ջոկատը:

Կրակի կլանման տարածքում այրվում է չոր խոտը, չորացած կոճղերը և թփուտները: Կրակի մարման աշխատանքները բարդանում են քամու և տարածքի բարդ ռելիեֆի պատճառով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը