Կարծիք

24.06.2011 00:42


Ну говори же Серж, говори!

Ну говори же Серж, говори!

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին այդպես էլ չհաջողվեց գործի դնել ուղեղի գոնե չնչին հատվածը, որպեսզի կարողանար հասկանալ, թե ինչ է փորձում իրեն հասկացնել «երկխոսության» նախաձեռնող, հայտնի «գրոսմայստեր» Սերժ Սարգսյանը:

Այդ սպասողական պրոցեսում Լևոն Տեր Պետրոսյանը փոխանակ փորձեր հասկանալ իրեն ուղղված Գալուստ Սահակյանի և Կարեն Կարապետյանի բավականին բաց և հասկանալի հայտարարությունները, պահեց իրեն ինչպես կպահեր իսկական համեստ  և տան խոնարհ հարսնացուն` փորձելով ամեն գնով լսել այդ խոսքերը ոչ թե այլոց, այլ հենց փեսացուի շուրթերից (չնայած նրան, որ «Մեր բակի» Սոնան շատ լավ գիտեր, թե ինչ է ուզում ասել իրեն Մկոն, բայց այնուամենայնիվ սպասում էր Մկոյի՛ ասելուն) :

Փեսացուն ասեց, և շատ ավելի պարզ ասեց, որպեսզի գոնե այս անգամ հարսնացուն հասկանա, թե ով է լինելու տան շեֆը: Սերժ Սարգսյանը սպառիչ պատասխան տվեց այն մասին, որ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անիմաստ են, իսկ հունիսի 22 –ին տրվեց մեկ այլ հստակ պատասխան այն մասին, որ ՀՀ –ում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու: Այս պատասխանը վերջին մի քանի շաբաթվա ՀՀ–ի ներքին քաղաքական պրոցեսների արդյունքն է:

Կարծում եմ, որ ՀԱԿ-ին հետևող զոմբիացած զանգվածի մի մասը վերջապես հասկացավ իրենց «հեռատես» առաջնորդի իբր թե խորամանկ շախմատային խաղը, իսկ ՀՀՇ և ՀԱԿ –ի ներսում գոյություն ունեցող տարաձայնություններն ու պառակտումը ավելի թուլացրեց  նրանց դիրքերը քաղաքական դաշտում:

Միակ հարցը, որի շուրջ կարող է այժմ ՀԱԿ–ը վիճել Սերժ Սարգսյանի հետ՝ դա «երկխոսության» նախաձեռնության պահն է։ Սարգսյանն ասում է, թե ինքն է նախաձեռնել դա։ Այնուամենայնիվ եկեք օբյեկտիվ լինենք.  Լևոն Տեր Պետրոսյանը դեռ վաղուց էր փորձում սկսել «երկխոսությունը» իշխանության հետ, միայն թե նրանք չէին համաձայվում: Բայց հիմա դա կարևոր չէ, թե ով սկսեց։ Կարևորն այն է, թե ով վերջակետ դրեց «երկխոսությանը» և ինչպես ավարտվեց խաղը։

Հիմնվելով տեղի ունեցածի վրա՝ կարող ենք ասել, որ ինչպես Սերժ Սարգսյանը հայ-թուրքական քաղաքական պրոցեսներում նախաձեռնեց ու մնաց իր նախաձեռնության տակ, այնպես էլ Լևոն Տեր Պետրոսյանը ներքին քաղաքականության մեջ քծնվեց, հանձնեց, հանձնվեց և «երկխոսվեց»՝ մնալով ձեռնունայն։

Հարություն Խաչիկյան

Այս խորագրի վերջին նյութերը