Քաղաքական

24.08.2021 16:37


«Մարդը երկիրը հանձնել է, ասում է՝ պարտվել եմ, բայց չեմ հանձնել, ի՞նչ գերիների մասին է խոսքը, կին գերիներ էլ ունենք, չէ՞». Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)

«Մարդը երկիրը հանձնել է, ասում է՝ պարտվել եմ, բայց չեմ հանձնել, ի՞նչ գերիների մասին է խոսքը, կին գերիներ էլ ունենք, չէ՞». Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)

Կառավարության 5-ամյա ծրագիրը խորհրդարանում ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։ Ըստ Փաշինյանի, ՀՀ ժողովրդագրական ցուցանիշներով կանայք բնակչության մեծամասնությունն են, հետևաբար՝ առաջացել է այդ պահանջը:

«Ասածը չի նշանակում, թե կանայք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, և այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

168.am–ի հետ զրույցում «Հաայստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նշեց, որ անձամբ երկար տարիներ միշտ պայքարել է հասարակության մեջ կնոջ դերի ու տեղի բարձրացման համար:

«Միշտ կարևորել եմ հասարակության կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության զգացումի առաջացման համար: Ես կարևոր եմ համարում կանանց ներգրավածությունը, բայց եթե ուշադրություն դարձրեցիք, նույն Փաշինյանը կանանց ներգրավվածության մասին խոսեց միայն բանակում ծառայելու մասին, և ոչ մի խոսք՝ որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներգրավվածության մասին: Այստեղ խնդիրը կյանքի տարբեր ոլորտներում որոշումների մակարդակում կանանց ներգրավվածության մասին է, ինքը, ինչպես միշտ, շատ հմտորեն շրջանցեց: Նրա նպատակը միայն կանանց մասին խոսելն էր, ընդամենը դա»,-նշեց Արմենուհի Կյուրեղյանը:

Հարցին՝ կա՞ն երաշխիքներ, որ նույն այդ կանանք չեն գերեվարվի, պատգամավորը պատասխանեց՝ եթե մինչև օրս հայ զինծառայողները գերեվարվում են, որևէ մեկը երաշխիք տվե՞լ է, որ նրանք պետք է վերադառնան՝ ոչ մի երաշխիք չկա:

Նրա բնորոշմամբ, իշխանությունը խոսում է միայն խոսելու համար, օգտագործում է միայն ականջահաճո բառեր, թե ինչպես են իրականացնելու իրենց ասածները, որևէ խոսք չկա:

«Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, մարդը երկիրը հանձնել է, ասում է՝ պարտվել եմ, բայց չեմ հանձնել, ի՞նչ գերիների մասին է խոսքը, կին գերիներ էլ ունենք, չէ՞»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը որևէ նպատակ չունի տարածքներ նվաճելու, Ա. Կյուրեղյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ «հմտորեն» ներկայացրեց, թե ի՞նչ են ուզում ընդդիմադիրները, ուզում են հողեր վերադարձնել, բայց ինչի՞ հաշվին:

«Նա հանրությանն այս ուղերձն է հղում, թե՝ տեսեք, այս մարդիկ ձեզ պատերազմի են տանում, նրա ուղերձը սա է, մոռանալով, որ այս ամենի պատճառն առաջին հերթին դիվանագիտական սխալ ու ոչ ճշգրիտ աշխատանքն էր, մտադրված սխալ աշխատանքը, նրանք մտադրված իրականացրեցին այս ամենը»,-շեշտեց «Հայաստան» խմբակցության անդամ պատգամավորը:

Այս խորագրի վերջին նյութերը