Մեկնաբանություն

26.08.2021 08:03


Նիկոլի «Խաղաղության դարաշրջանը» և Գորիս-Կապան փակված ճանապարհը

Նիկոլի «Խաղաղության դարաշրջանը» և Գորիս-Կապան փակված ճանապարհը

Նիկոլի ներկայացրած կառավարության ծրագրի հիմնական մեխն, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» ապահովումն է։ Ըստ այդմ՝ կառավարությունը պատրաստվում է հերթական անգամ բավարարել Ադրբեջանի ժողովրդին՝ սահմանագծվել, սահմանազատվել, կոմունիկացիաները բացել ու կերակրել «հպարտ» քաղաքացիներին։

Կառավարության ծրագիրը դեռ չընդունված արդեն չդիմացավ փորձությանը։ Քանզի ադրբեջանական զորքը երեկ գիշերվանից փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը՝ շրջափակման մեջ թողնելով տասնյակ հայկական ավտոմեքենաներ ու ստիպելով մյուս մեքենաներին Տաթևի ճանապարհով գնալ։ Մեր բանակը, նիկոլական իրականության համաձայն, ոչինչ չի արել ու միայն ռուսական միջամտության արդյունքում է խնդիրը լուծվել (այս պահի տեղեկատվությամբ)։

Ադրբեջանն այդպիսով ցույց տվեց, թե ինչ է իրականում նշանակում «Խաղաղության դարաշրջանը»։ Դա, ըստ էության, հայկական պետության վերացումն է՝ «Չկա Հայաստան, չկա խնդիր» տարբերակով։ Այսինքն՝ «Ապագա կա ապագա» կարգախոսն իրականում նոր ապագա է բացում ադրբեջանաթուրքական զույգի համար։

Ալիևը չի էլ թաքցնում, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախապայմանն իր համար Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է Ադրբեջանի կազմում, հայկական զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Սյունիքի միջանցքի տրամադրումը։

Երեկ գիշեր Ադրբեջանը կոնկրետ ցույց տվեց, թե ինչն է իր ուզածը և ինչ է սպասվում Նիկոլի ծրագրած «Խաղաղության դարաշրջանի» դեպքում։ Իսկ այդ ընթացքում ՔՊ-ի ադրբեջանաթուրքական կին լոբբիստներն ԱԺ-ում փրփուրները բերաններին քարոզում էին «Խաղաղության դարաշրջանի» մասին։ Դե իսկ ՔՊ-ական Աղազարյան Հովիկը Էրդողանի անմեղության կանխավարկածն էր պաշտպանում, բայց սա արդեն ուրիշ թեմա է։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Ի դեպ, նորանշանակ Պաշտպանության նախարարից ձեն-ձուն չկա՞։ Թե բա հրահանգել է ադրբեջանական զինվորների՝ անգամ մեկ սանտիմետր առաջ գալու դեպքում կրակել։

Այս խորագրի վերջին նյութերը