Մեկնաբանություն

26.08.2021 09:12


ՔՊ-ն՝ ընդդեմ Վազգեն Սարգսյանի․ Արամ Սարգսյանի լռությունը

ՔՊ-ն՝ ընդդեմ Վազգեն Սարգսյանի․ Արամ Սարգսյանի լռությունը

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի գլխավոր մեխը «Խաղաղության դարաշրջանն» է։ Ասում են՝ ժողովուրդը մեզ ձայն է տվել, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գնանք քիրվայության։

Թե ինչ է իրականում նշանակում ու նշանակելու «Խաղաղության դարաշրջանը», ցույց է տվել ու տալիս թշնամական Ադրբեջանի ղեկավար Ալիևը՝ հակահայկական նախապայմաններ դնելով ու Հայաստանի տարածքում զորք կուտակելով։

Երեկ Ալիևը է՛լ ավելի մանրամասնեց, թե որն է «Խաղաղության դարաշրջանի» էությունը․ ադրբեջանցիք ժամերով փակել էին Գորիս–Կապան ճանապարհահատվածն ու մեր տարածքում շրջափակման մեջ պահել տասնյակ ավտոմեքենաներ։

Բայց դա Նիկոլին, բնականաբար, չի շեղելու բուն թեմայից, ինչը ենթադրում է նաև քարոզչություն։ Որքան ագրեսիվանա Իլհամը, այնքան փափկելու է Նիկոլը։ Որքան պատերազմի ձգտի Իլհամը, այնքան «խաղաղասեր» է դառնալու Նիկոլը։

«Խաղաղության դարաշրջանի» քարոզը ենթադրում է հաղթանակի խորհրդանիշների ոչնչացում, ինչով էլ զբաղված են ՔՊ–ականները խորհրդարանում ու մեդիա դաշտում։ Պատահական չէ, որ հարձակվել են Վազգեն Սարգսյանի վրա։

Երբ Շուշին ընկավ ու պղծվում էր Վազգենի արձանը, դա խորհրդանշական էր։ Ադրբեջանցիներին ՀՀ խորհրդարանում երկրորդում են արդեն նիկոլականները, որոնք քննադատում են Վազգեն Սարգսյանին, ինչը ևս խորհրդանշական է։

Վազգեն Սարգսյանը Արցախյան հաղթանակի հետ ասոցացվողներից է, ինչը խանգարում ու կոմպլեքսավորում է Նիկոլին։ Հենց դա է պատճառը, որ սրանք մի կողմից կոկորդիլոսի արցունքներ են թափում «Հոկտեմբերի 27»–ի պահով, իսկ մյուս կողմից հարձակվում սպանված Վազգենի վրա։

Այս պատմության մեջ ուշագրավը մոլի նիկոլական ու մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանի վիճակն է։ Մի կողմից իր եղբայրն է, որի անունը շահագործելով նա ցեմզավոդից հայտնվեց քաղաքականության մեջ, մսխեց Վազգենի ժառանգությունը, իսկ մյուս կողմից գործող իշխանությունն է, որին քծնելով Արամ Սարգսյանը փորձում է լուծել իր ընթացիկ հարցերը։ Եթե պաշտպանի եղբորը, նիկոլենք կնեղանան ու տեղ չեն տա։ Եթե Նիկոլին պաշտպանի, ապա կփչանա որպես մարդ։ Դատելով ամենից՝ Արամն ընտրել է փչանալու տարբերակը, թեև «դալշե նեկուդա»։ Ահա այսպիսի նողկալի պատմություն։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը