Աշխարհ

26.08.2021 20:42


Գերմանիայում ընձառյուծը հարձակվել է նկարահանումների մասնակցող մոդելի վրա

Գերմանիայում ընձառյուծը հարձակվել է նկարահանումների մասնակցող մոդելի վրա

Գերմանիայում 36-ամյա մոդելը նկարահանման ժամանակ ընձառյուծի հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է BBC News-ը, նկարահանումը նվիրված է եղել կենդանիներին, թեև հայտնի չէ, թե ինչնպատակով էր այն արվում:

Կինը, որին ներկայացնում են որպես կենդանիների սիրահար և ֆոտոմոդել, լուրջ վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Նշվում է, որ նա նկարվելիս է եղել վանդակի ներսում, որտեղ երկու ընձառյուծ է եղել, և ինչ-որ պահի ամեն ինչ սխալ է գնացել:

Ոստիկանությունից հայտնել են, որ մոդելին հոսպիտալացրել են: Գերմանական Bild- տվյալներով՝ տուժողը Ջեսիկա Լեյդոլֆն է: Կայքի տվյալներով՝ կինն իր տանը ևս մի քանի տեսակի կենդանիներ է պահում, ինչպես օրինակ՝ ձի, կատուներ, աղավնի և թութակներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը