Աշխարհ

27.08.2021 07:49


Քաբուլի օդանավակայանի մոտակայքում կրկին պայթյուն է տեղի ունեցել

Քաբուլի օդանավակայանի մոտակայքում կրկին պայթյուն է տեղի ունեցել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մոտակայքում երրորդ պայթյունն է տեղի ունեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության թղթակիցը։ Նշվում է, որ տուժածների մասին տվյալներ դեռ չկան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ երկու պայթյունի մասին, որոնցից առաջինը՝ օդանավակայանի հյուսիսային մուտքի, երկրորդը՝ Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ են հավաքված եղել:

Politico թերթը, հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած իր աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նշված խմբավորման զինյալները Աֆղանստանում ամերիկացիների և նրանց դաշնակիցների վրա հարձակվելու հնարավորություն են փնտրում:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել էր, որ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ և տուժել է 120-ը։

Այս խորագրի վերջին նյութերը