Աշխարհ

27.08.2021 12:02


Մեկ օրում կորոնավիրուսից Վրաստանում 73 մարդ է մահացել

Մեկ օրում կորոնավիրուսից Վրաստանում 73 մարդ է մահացել

Օգոստոսի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 031 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 585 մարդ, մահացել է 73 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 536 202, այստեղից ապաքինվել է 473 502 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7 101:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 42 744 փորձարկում, այդ թվում 25 358-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 386-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.43% է, վերջին 14 օրվանը՝ 10,7%, վերջին 7 օրվանը՝ 10.4%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 095 069 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 26 418 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 130 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 493 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 205 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը