Լրահոս

24.06.2011 15:25


Տիգրան Դավթյան. «300 մլն դրամն այդքան էլ մեծ ծավալ չէ արտադրության համար»

Տիգրան Դավթյան. «300 մլն դրամն այդքան էլ մեծ ծավալ չէ արտադրության համար»

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է «300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրի շրջանակներում ԱԱՀ–ի հետաձգում և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգում» ծրագիրը, որի շրջանակներում հավանության է արժանացել 6 ընկերություն։

«300 մլն դրամ շեմը չի՞ նշանակում, որ միայն խոշոր բիզնեսն է վարկավորվում, և քննարկվո՞ւմ է այդ շեմը փոփոխության ենթարկելը, որ փոքր և միջին բիզնեսն էլ օգտվի դրանից» հարցին ՀՀ էկոնոմիկայի նախարարը պատասխանել է՝ այդ հարցը նախարարությանն էլ է մտահոգում, սակայն եթե այդ շեմը չլիներ, ցանկացած սակ կարելի էր այդ շեմի տակ մտցնել։ Բացի այդ, նրա խոսքերով, կան նաև վարչարարության և կազմակերպչական խնդիրներ։

Եթե այդ շեմը չլինի, ուղղակի շատ դժվար կլինի կառավարել այդ գործընթացը։ Եվ, ըստ էության, 300 մլն դրամն այդքան էլ մեծ ծավալ չէ արտադրության համար։ Դա ընդամենը մոտ 700–800 հազ դոլարի ներդրում է և միջազգային չափանիշներով՝ նույնիսկ փոքր ներդրումային ծավալ,– նշել է նա։

Այդուհանդերձ, շեմը փոխելու հարցը նախարարությունը քննարկում է և փորձում է լուծում տալ խնդրին։ Իսկ փոքր և միջին բիզնեսի համար հիմա այլ հնարավորություն կա՝ օրինակ՝ ժամանակավոր ներմուծման կարգի հետաձգումը, որտեղ շեմ չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը