Աշխարհ

04.09.2021 18:40


«Համեստ և նեղ». Պուտինի ուղղաթիռը ցուցադրել են ներսից (տեսանյութ)

«Համեստ և նեղ». Պուտինի ուղղաթիռը ցուցադրել են ներսից (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը ցուցադրվել է ներսից. ուղղաթիռը նկարագրվել է «համեստ ու նեղ» բառերով: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Փուլ 3 Telegram ալիքում:

Կադրերում երևում է՝ ինչպես է պետության ղեկավարը նստում ուղղաթիռը, որտեղ նրան դիմավորում է օդանավի հրամանատարը: Հետո տեսախցիկը շարժվում է ուղղաթիռի ներսում, որտեղ Ռուսաստանի ղեկավարի հետ գտնվում է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

Տեսանյութում կարելի է տեսնել, որ Պուտինն ու Ռոգոզինը նստած են իրար դիմաց բազկաթոռներին, պետության ղեկավարի մնացած ուղեկիցները գտնվում են բազմոցի աջ կողմում:

«Համեստ և նեղ»,-նկարագրել են Telegram ալիքի հեղինակները ինքնաթիռի ներքին հարդարանքը:

Այս խորագրի վերջին նյութերը