Աշխարհ

07.09.2021 19:15


Որքան ժամանակ մարդը կարող է անցկացնել Մարսի վրա՝ առանց իր առողջությանը էական վնաս հասցնելու

Որքան ժամանակ մարդը կարող է անցկացնել Մարսի վրա՝ առանց իր առողջությանը էական վնաս հասցնելու

Ռուսական Սկոլովսկի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի եւ ամերիկյան Կալիֆորնիական համալսարանի, ինչպես նաեւ գերմանական Պոտսդամի համալսարանի եւ ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները գնահատել են, թե տիեզերական ռադիացիան ինչպիսի ազդեցություն կարող է թողնել մարդու վրա, եթե նա Մարս մոլորակի վրա ոտք դնի։

Մասնագետները հաշվարկել են նաեւ, թե որքան ժամանակ մարդը կարող է անցկացնել Մարսի վրա՝ առանց իր առողջությանը էական վնաս հասցնելու։ Գիտնականները այսպիսով եկել են այն եզրակացության, որ տիեզերագնացների մասնակցությամբ թռիչքները դեպի Մարս չեն կարող գերազանցել չորս տարին՝ ռադիացիայի ստեղծած վտանգների պատճառով, որոնց ենթարկվում են տիեզերագնացները։

AGU Space Weather պարբերականի փոխանցմամբ, հիմնականում հետազոտվել են երկու տիպի ճառագայթումներ՝ տիեզերական արեւային ճատագայթների ազդեցությունը եւ գալակտիկական տիեզերական ճառագայթների ազդեցությունը, որոնց ակտիվությունը կախված է Արեգակի ակտիվությունից։ Դրանք ազդում են ոչ միայն մարդու առողջության վրա, այլ նաեւ տիեզերանավի։ Գիտնականները նաեւ հաշվարկել են, որ ամենաօպտիմալ ժամանակահատվածը Մարսի վրա մարդու գտնվելու համար՝ ինը ամիսն է։

Աղբյուրը՝ Hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը