Աշխարհ

08.09.2021 12:35


Մերձմոսկվայում տեսախցիկը ֆիքսել է բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի պահը (տեսանյութ)

Մերձմոսկվայում տեսախցիկը ֆիքսել է բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի պահը (տեսանյութ)

Համացանցում են հայտնվել մերձմոսկովյան Նոգինսկի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունի կադրերը: Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի առավոտյան ինը հարկանի բնակելի շենքում, գրում է iz.ru-ն:

Տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է կրակի ամպը ժայթքում երկրորդ և երրորդ հարկերի միջև, որից հետո ճակատային հատվածի մի մասն ընկնում է ասֆալտին:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի:

«Այս պահին կա ինը տուժած, այդ թվում՝ երկու երեխա: Փլատակների տակ կարող են դեռ մարդիկ լինել»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազի պայթյունից տուժել է վեց մարդ, այդ թվում ՝ հինգ և 11 տարեկան երկու երեխա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը