Աշխարհ

08.09.2021 15:06


Զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը. Զինիչևը վարժանքների ժամանակ փորձել է փրկել գործընկերոջ կյանքը

Զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը. Զինիչևը վարժանքների ժամանակ փորձել է փրկել գործընկերոջ կյանքը

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում վարժանքների ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ցավով հայտնում ենք, որ իր պարտականությունների կատարման շրջանակում, գտնվելով Նորիլսկում` միջգերատեսչական վարժանքներին` Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար, փրկելով մարդու կյանք՝ ողբերգականորեն զոհվել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը»,-ասել են նախարարությունից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը