Լրահոս

11.09.2021 07:44


Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են BMW X5-ը, Hyundai Elantra-ն, Nissan-ն ու թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են BMW X5-ը, Hyundai Elantra-ն, Nissan-ն ու թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը, կան վիրավորներ

Սեպտեմբերի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը