Լրահոս

11.09.2021 14:23


Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կասկածյալը պահածոների գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց

Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կասկածյալը պահածոների գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ոստիկանությա Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 00։30-ի սահմաններում Քարակերտ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Գյուղ են մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 46-ամյա Լայերտ Մնացականյանի և 38-ամյա Հրայրիկ Հակոբյանի միջև, որի ընթացքում Լ. Մնացականյանին պատկանող սննդի կետի տարածքում Հ. Հակոբյանը իր անվամբ գրանցված «ԱՏԱ ԱՐՄՍ» տիպի 12 մմ տ/չ որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել օդ, ինչի արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչ կրակելու հետևանքով դեռևս անհայտ պայմաններում Լ. Մնացականյանը դեմքի շրջանում վնասվածք է ստացել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հայտնաբերվել է նաև հրացանը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։

Հ. Հակոբյանը Քարակերտ գյուղի պահածոների գործարանի տնօրենն է, իսկ Լ. Մնացականյանը անհատ ձեռներեց է։

Այս խորագրի վերջին նյութերը