Լրահոս

12.09.2021 20:26


Բաշինջաղյան փողոցում Nissan Versa-ում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Բաշինջաղյան փողոցում Nissan Versa-ում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Բաշինջաղյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյի» հարևանությամբ, «Գուավա» առևտրի կենտրոնի դիմաց, Nissan Versa մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է առաջացել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքությունը: Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունը առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնից, որը պարզվում է:

Այս խորագրի վերջին նյութերը