Աշխարհ

13.09.2021 21:10


2020-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել

2020-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Global Witness» միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2020 թվականին ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել։

Զեկույցի համաձայն՝ 2020-ին առնվազն 227 բնապահպան է սպանվել, ինչը գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Արձանագրվել է, որ «Կլիմայի փոփոխությունների մասին» Փարիզյան համաձայնագրի ստորագրումից, այսինքն՝ 2015 թվականից հետո ամեն շաբաթ միջինում չորս բնապահպան է սպանվել։ Կազմակերպությունը նշել է, որ ամենից շատ հանցագործությունները գրանցվել են Բրազիլիայում, Նիկարագուայում, Պերույում և Ֆիլիպիններում։ Իսկ ամենամեծ թվով դեպքերը՝ Կոլումբիայում։

«Global Witnness»-ը երկրների ղեկավարներին կոչ է արել լուրջ վերաբերվել բնապահպանների պաշտպանության խնդրին և առաջնայնությունը տալ ոչ թե ֆինանսական շահին, այլ մարդկանց ու մոլորակին։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ հակառակ դեպքում կլիմայական ճգնաժամն առաջիկայում էլ կշարունակվի, իսկ դրա հետ կշարունակվեն նաև բնապահպանների դեմ բռնությունները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը