Լրահոս

13.09.2021 20:04


Երևանում 6-ամյա աղջիկն ընկել է 7-րդ հարկից․ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր

Երևանում 6-ամյա աղջիկն ընկել է 7-րդ հարկից․ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր

Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից ցած ընկած 6-ամյա աղջկա վիճակը բժիշկները գնահատում են ծանր, սակայն կա դրական դինամիկա։

Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

«Երեխան ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո»,-նշում են ԲԿ-ից:

Փոքրիկի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա:

Այս խորագրի վերջին նյութերը