Լրահոս

14.09.2021 16:36


Երևանում կահույքի արտադրամասում առաջացած հրդեհի հետևանքով հայտարարվել է ԲԻՍ-1. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Երևանում կահույքի արտադրամասում առաջացած հրդեհի հետևանքով հայտարարվել է ԲԻՍ-1. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարույան փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցի թիվ 25 հասցեում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, և այս պահին մեծ թվով հրշեջներ և կահույքի արտադրամասի աշխատակիցներ պայքարում են կրակի տարածման դեմ։

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ-1։

Այս խորագրի վերջին նյութերը