Լրահոս

15.09.2021 12:09


Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. վիրավորներից մեկը գյուղապետի որդին է

Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. վիրավորներից մեկը գյուղապետի որդին է

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արկադիա Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արուսյակ Զոհրաբյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդներից Ա. Հովհաննիսյանն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանի որդին է, նրա վարած Nissan-ն էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։

Այս խորագրի վերջին նյութերը