Աշխարհ

15.09.2021 18:40


iPhone 13, iPhone 13 Mini, iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max. Apple-ը ներկայացրել է նոր սմարթֆոնների շարքը (լուսանկար)

iPhone 13, iPhone 13 Mini, iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max. Apple-ը ներկայացրել է նոր սմարթֆոնների շարքը (լուսանկար)

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 13 սերիայի սմարթֆոնները: Գաջեթները ստացել են նորացված դիզայն՝ նախորդ սերնդից տարբերվող տեսախցիկների բլոկով:

Հարկ է նշել, որ iPhone 13-ը հասանելի կլինի կապույտ, վարդագույն, կարմիր, սպիտակ և սև գույներով: Նոր սմարթֆոններն աշխատում են 5 նմ Apple A15 Bionic պրոցեսորով: Այն ունի վեց միջուկ՝ երկու բարձր արդյունավետությամբ և չորս էներգաարդյունավետ: Ինչպես նշել են Apple-ում, այն 50 տոկոսով ավելի արագ է, քան «հիմնական մրցակիցներինը»:

Նոր սմարթֆոնը ստացել է նաև տեսախցիկի նոր սենսորներ: Դրանք առաջվա պես ունեն 12 մեգապիքսել, բայց ավելի շատ լույս են անցկացնում:

IPhone 13-ի նվազագույն տարբերակը ստացել է 128 գիգաբայթ հիշողություն՝ 64-ի փոխարեն: iPhone 13-ի արժեքը սկսվում է 799, iPhone 13 Mini-ինը՝ 700, iPhone 13 Pro-ինը՝ 999, iPhone 13 Pro Max-ինը՝ 1099 դոլարից:

Нет описания фото.Возможно, это изображение (телефон)Возможно, это изображение (телефон и текст «iPhone 13 Pro From $999 iPhone 13 Pro Max From $1099»)Возможно, это изображение (телефон)

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը