Լրահոս

28.06.2011 14:25


Հրաչ Բերբերյան. «Բերքատվության ցածր մակարդակը և բարձր գները պայմանավորված են ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններով ու արտահանմամբ»

Հրաչ Բերբերյան. «Բերքատվության ցածր մակարդակը և բարձր գները պայմանավորված  են ոչ միայն եղանակային անբարենպաստ պայմաններով ու արտահանմամբ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Հայաստանի ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը հայտարարել է, թե չնայած ծիրանի վիճակն այս տարի այնքան էլ անմխիթար չէ, ինչպես նախորդ տարիներին, սակայն արտահանում դեռ չի կարելի  ապահովել։

–Ունենք միջին բերքի 30%-ը, մոտավորապես 20 հազ. տոննա, բայց ծիրանն արդեն արտահանվում է: Ցանկացած ապրանք պետք է արտահանել միայն ավելցուկի պարագայում։ Մենք դեմ չենք արտահանմանը, բայց դա մասնագիտական հաշվարկներ է պահանջում` բերքի, ապրանքի 10–15%-ն է կարելի միայն արտահանել: Իսկ մենք այսօր ունենք ծիրանի ընդամենը 30% բերքատվություն,–ընդգծել է նա և հիշեցրել ոչխարների  արտահանման հետ  առաջացած խնդիրը։

Նրա խոսքերով՝ բերքատվության ցածր մակարդակը և բարձր գները ոչ միայն պայմանավորված  են եղանակային անբարենպաստ պայմաններով ու արտահանմամբ, այլ իրենց գործում թերանում են նաև բույսերի պաշտպանության ծառայությունները։

Ինչ վերաբերում է մսի թանկացմանը, ապա Հրաչ Բերբերյանն ասել է, թե պետական կառույցները շարունակում են պնդել, թե անասունների գլխաքանակն ավելացել է, սակայն փաստն այն է, որ մսի գինը շուկայում բարձրացել է, և տնտեսությունը գլխաքանակի փաստացի նվազում է արձանագրում: –Հիմա խոշոր եղջերավոր անասուններին արոտավայրեր տանելու ժամանակն է: Ճիշտ է` այս շրջանում սա գուցե ազդի գների վրա: Բայց մենք արդեն արհեստականորեն ստեղծված վակուում ունենք, և այդ գները այլևս չեն իջնելու,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը