Աշխարհ

16.09.2021 21:28


Թուրքիայում առգարվվել ու այրվել են «Քուրդիստան» գրությամբ գլխարկները

Թուրքիայում առգարվվել ու այրվել են «Քուրդիստան» գրությամբ գլխարկները

Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում ՏԻՄ մարմինները առգրավել են տեղական գործարաններից մեկի արտադրած գլխարկների ողջ խմբաքանակը միայն այն պատճառով, որ դրանց վրա եղել է «Քուրդիստան» մակագրությունը։

Պարզվել է, որ գործարանը հոկտեմբերի 10-ին Իրաքում կայանալիք ընտրությունների առթիվ գլխարկների պատվեր է ստացել։ Շալփազարը շրջանի ղեկավար Ռեֆիք Քուրուքըզը այցելել է գործարան, հանձնարարել հավաքել ու փողոցի մեջտեղում այրել բոլոր գլխարկները՝ դրանց արտադրությունը անօրինական համարելով։

Ոչնչացված գլխարկների վրա եղել է «Քուրդիստանի կոալիցիա» գրությունը։ «Քուրդիստանի կոալիցիան» Իրաքում «Քուրդիստանի հայրենասերների միություն» և «Գորան» կուսակցությունների ձևավորած կոալիցիան է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը