Լրահոս

17.09.2021 11:56


Քանաքեռում բախվել են Opel Astra-ն ու Volkswagen Passat-ը. վերջինս էլ բախվել է ծառին, կան վիրավորներ

Քանաքեռում բախվել են Opel Astra-ն ու Volkswagen Passat-ը. վերջինս էլ բախվել է ծառին, կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հասրաթյան փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Opel Astra և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականները։

Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Վերջիններս սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց մեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա, ինչը հաջողվել է պարեկներին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը