Լրահոս

20.09.2021 13:04


Երևանում 26-ամյա կինը Ford-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, իսկ հետո՝ էլեկտրասյանը, կա վիրավոր

Երևանում 26-ամյա կինը Ford-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, իսկ հետո՝ էլեկտրասյանը, կա վիրավոր

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Եվգենյա Ախոյանը իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին, ապա՝ էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ե. Ախոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Այս խորագրի վերջին նյութերը