Աշխարհ

20.09.2021 20:15


Հայտարարվել են «Emmy-2021»-ի դափնեկիրները

Հայտարարվել են «Emmy-2021»-ի դափնեկիրները

«Թագը» սերիալն արժանացել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակին՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ: Նշված են նաև Օլիվիա Կոլմանն ու Ջոշ Օ'Կոնորը, որոնք հանդես են եկել գլխավոր դերերում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Ընդհանուր առմամբ, կինոնկարը առաջատար է դարձել ընդհանուր թվով 24 անվանակարգերում։ Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Թեդ Լասոն», իսկ լավագույն մինի-սերիալ է հայտարարվել «Թագուհու քայլը»:

Ջին Սմարթը և Ջեյսոն Սուդեյկիսը դարձել են կատակերգական սերիալներում գլխավոր դերերի համար մրցանակի դափնեկիրներ: Քեյթ Ուինսլեթն արժանացել է մրցանակի մինի-սերիալում կնոջ լավագույն դերի համար: Տղամարդկանց շրջանում նման մրցանակ է ստացել Յուեն Մաքգրեգորը։

Մրցանակաբաշխության հաղորդավարներն էին ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգու Ջիմի Քիմելն ու դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը