Լրահոս

21.09.2021 10:45


Նժդեհի փողոցում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը, կա վիրավոր

Նժդեհի փողոցում բախվել են Opel-ն ու Mercedes-ը, վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը, կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Բախման հետևանքով Mercedes-ն էլ բախվել է էլեկտրասյանը:

Այս խորագրի վերջին նյութերը