Աշխարհ

21.09.2021 20:40


Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը

Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի օգնի ՊՍԺ-ին «Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղում, հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։

«Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրի խաղում (2։1) Մեսսին ոտքի վնասվածք էր ստացել և փոխարինվել։ ՄՌՏ հետազոտությունը հաստատել է ոտքի ոսկրային վնասվածք։ Մեսին նոր բուժզննում կանցնի 48 ժամ հետո։

«Մեց» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը