Աշխարհ

22.09.2021 15:39


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք

Սեպտեմբերի 22-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 016 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 024 մարդ, մահացել է 43 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 600 412, այստեղից ապաքինվել է 567 797 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 664:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 798 փորձարկում, այդ թվում 16 852-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 946-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.77% է, վերջին 14 օրվանը՝ 6,92%, վերջին 7 օրվանը՝ 6.48%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 686 412 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 13 962 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 231 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 993 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը