Աշխարհ

22.09.2021 21:15


Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին

Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին

Թուրքական նոր գրոհային անօդաչու թռչող սարքի՝ Bayraktar TB3-ի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Նայելով ապագային՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3 հայեցակարգը: Արբանյակային հսկողության տակ գտնվող այս անօդաչու թռչող սարքն անցնում է հազարավոր կիլոմետր տարածություն: Խոսքը հարձակողական անօդաչուի մասին է, որն իր չափերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան Bayraktar TB2- ը և զիջում է Akıncı ԱԹՍ -ին: Անօդաչու թռչող սարքն առանձնանում է կարճ թռիչքուղով նավերի վրա թռիչք և վայրէջք կատարելու ունակությամբ, ինչը աշխարհի բազմաթիվ անալոգներում չկա»,-ասել է Baykar Technologies- ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը:

Բայրաքթարը հույս է հայտնել, որ Bayraktar TB3- ը առաջին թռիչքը կիրականացնի 2022 թվականին:

Այս խորագրի վերջին նյութերը