Լրահոս

23.09.2021 10:52


Երևանում՝ ոստիկանության կրթահամալիրի դիմաց, Mercedes G մակնիշի բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին

Երևանում՝ ոստիկանության կրթահամալիրի դիմաց, Mercedes G մակնիշի բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Mercedes G մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, ու մինչ վթարի վայրից փորձում էին քարշակի միջոցով ավտոմեքենան հեռացնեին, օպերատիվորեն ժամանեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը