Աշխարհ

24.09.2021 11:44


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 698 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 910 մարդ, մահացել է 38 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 603 763, այստեղից ապաքինվել է 572 353 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 749:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 692 փորձարկում, այդ թվում 15 310-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 382-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.61% է, վերջին 14 օրվանը՝ 6,85%, վերջին 7 օրվանը՝ 6.46%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 715 073 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12 778 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 810 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 964 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը